Ստուգայցեր՝ հանրապետության մարզերում

Տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն  այսօր Վանաձոր, Գյումրի, Տաշիր, Իջևան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում իրականացրել են ընդհանուր 68 ստուգայց։ Արձանագրվել է 19  խախտում։

ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են նշված քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, թանգարաններում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։


 
 

ԱԱՏՄ ուժեղացված համատեղ ստուգայցերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր համատեղ ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Կատարվել է 228 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 14 խախտում, այդ թվում՝

◾ 27 հանրային տրանսպորտ՝ 3 խախտման արձանագրություն,

◾ 167 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 9 խախտում,

◾ 25 դեղատուն՝ 2 խախտում։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները շարունակել են Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը

ԱԱՏՄ Հարավային, Հյուսիսային և Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն են իրականացրել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Գավառ, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում։

Դիտարկվել են Լոռու մարզի ՊԵԿ-ի սպասարկման բաժինը, ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, դեղատներ, գրասենյակներ, մարզադպրոց։

Կատարվել է ընդհանուր 68 ստուգայց, բացահայտվել է 22 խախտում։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։