Կայացել է հերթական սեմինար-խորհրդատվությունը՝ Տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով հերթական սեմինար-խորհրդատվությունը։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները։ Քննարկումը կայացել է աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունների շուրջ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինար-խորհրդատվության մասնակիցների հարցերին։

Հուշագիր՝ Տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել ՀՀ կառավարության կողմից Տեսչական մարմնին հատկացված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու շուրջ, ՄԱԶԾ-ի համաֆինանսավորումը կկազմի 20%։

Կարևորվել է առաջատար տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը՝ ուղղված էներգաարդյունավետության ներուժի իրացմանը։

Lողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին ԱԱՏՄ-ն հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։

Մասնավորապես անհրաժեշտ է՝

✅ պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,

✅ պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,

✅ ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ,

✅ լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ,

✅ լողավազանում (բաղնիքում) հաճախորդներին տալ միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն,

✅ բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,

✅ լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել էնտերոբիոզի նկատմամբ հետազոտություն,

✅ երեխաների լողավազանում ապահովել ջրի ջերմաստիճանի՝ 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,

✅ապահովել 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, երեխաների համար՝ 4,0- 5,0 քմ, մեծահասակների համար՝ 5,0-8,0 քմ։

‼ Արգելվում է՝

✅ լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Մանրամասները՝ կից հրամանում։
https://bit.ly/3gl4Tkr