ԱԱՏՄ աշխատակիցները, ըստ ժամանակացույցի, ստացան պատվաստման երկրորդ չափաբաժինը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը շարունակվում է։

Այսօր աշխատակիցների մի մասը, ըստ ժամանակացույցի, ստացավ պատվաստման երկրորդ չափաբաժինը՝ արժանանալով «ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՎԱԾ» կրծքանշանի։

Կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Հանրապետությունում հայտարարվել է կարանտին, որի ավարտն այս պահին սահմանված է 2021 թ․ հուլիսի 11-ին։

Պատվաստումն առաջին ու էական քայլն է՝ հիվանդությունը կանխարգելելու, համավարակը հաղթահարելու ուղղությամբ։

ԱԱՏՄ աշխատակիցներն արդեն մեկ տարուց ավելի է, իրենց գործառույթների շրջանակներում, արտակարգ ռեժիմով պայքարում են համավարակի դեմ։

Սեմինար-խորհրդատվություն՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։

Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։

Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 10-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։

Տեղերը սահմանափակ են։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղերի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

☑️ «Ունիֆլեքս-Դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32մգ+375մգ, 2 մլ, 3 ամպուլ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5մգ+2մգ, 10մլ, 3 ամպուլ, լուծույթ մ/մ ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների,

☑️ «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023թ.) սերիաների հետ կանչի մասին։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել Դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը:

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին հանձնարարվել է հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։