Տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմին։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։

Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, արծարծվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ թեմաներ։

Տրվել են հանձնարարականներ։

  
  

Տոնական միջոցառում՝ Տեսչական մարմնում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական միությունը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Տեսչական մարմնի աշխատակիցների երեխաների համար։

Տոնական միջոցառումից հետո երեխաները շրջել են նաև աշխատասենյակներում, ծանոթացել ծնողների աշխատանքային առօրյային։