Մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի նախագիծը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի  մասնագետ Արփինե Չափարյանը մասնակցել են ՀՀ  Տարածքային Կառավարման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ կայացած  աշխատաժողովին։

Միջոցառման ժամանակ քննարկվել է հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկություններից  բխող  դրույթների  ընդգծմամբ  աշխատանքային օրենսդրությանը չհակասող  աշխատանքային պայմանագրերի  օրինակելի ձևի  մշակման  համար իրականացված հետազոտության  և դրա հիման վրա մշակված աշխատանքային պայմանագրի  օրինակելի ձևի նախագիծը։

Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և կանաչ էկոնոմիկայի հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը, ADWISE խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատու Արա Խզմալյանը, ընդերքօգտագործող ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ճյուղային նախարարությունների ներկայացուցիչներ։

Մանրամասները կայքում՝ https://bit.ly/3gEALRi

Ուշադրություն,

աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։

Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝

  • չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված),

  • կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,

  • հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,
    միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,

  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով,

  • չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր,

  • չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի,

  • չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,

  • չաղտոտել շրջակայքը,

  • խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,

  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Տեսչական մարմինը հրավիրում է նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը՝

— առողջարանային-վերականգնողական հաստատություններում,

— ուսումնական հաստատություններում,

— մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում,

— տուն-ինտերնատներում,

— հյուրանոցային տնտեսություններում,

— արտադրական ձեռնարկություններում։

ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ։

Հիշեցում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Իրազեկման աշխատանքներ՝ մինչև 18 տարեկան անձանց աշխատանքում ներգրավելու առանձնահատկությունների վերաբերյալ

Ծիրանի բերքահավաքով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ են իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում՝ մինչև 18 տարեկան անձանց աշխատանքում ներգրավելու առանձնահատկությունների վերաբերյալ։

Բաժնի աշխատակիցները էլեկտրոնային եղանակով շուրջ 150 համայնքների ղեկավարների ուղարկել են մինչև 18 տարեկան անձանց նմանատիպ աշխատանքներում ներգրավման դեպքում օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկատվություն։

Հանդիպումներ են կազմակերպվում նաև համայնքներում խոշոր հողօգտագործողների հետ՝ խորհրդատվության և քննարկումների նպատակով։