Տեսչական մարմինն իրազեկում է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենսդրական նախաձեռնությունը որոշվել է համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

Նախագծի ընդունման նպատակն է 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-266-Ն օրենքում հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը։

Արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

Որոշումը ⤵️

ԱԱՏՄ ղեկավարի նախագահությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի խորհրդաժողովը

Առցանց հարթակում կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) հերթական խորհրդաժողովը՝ Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախագահությամբ։

Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում աշխատանքային օրենսդրության պահանջների առավել տարածված խախտումներն ու տեսչական գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրներն էին։

Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անդամ երկրների, արհմիությունների ներկայացուցիչներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ողջույնի խոսքում կարևորել է մասնավոր հատվածի հետ մշտական կապի պահպանումը և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչ նպատակով էլ որպես նախագահող երկիր ԱԱՏՄ-ն նախաձեռնել է Դաշինքի անդամ երկրների հասարակական հատվածի հետ առաջին հանդիպումը։

«Կարծում եմ, որ մի բան բնորոշ է բոլոր երկրներին՝ մշտապես պահել կապը մասնավոր հատվածի հետ և ուժեղացնել երկխոսությունը հասարակական սեկտորի հետ, որպես պետական կառույց լսելի լինել հանրության համար, դրանով նպաստել է՛լ ավելի լավացնելու պետական կառույցների գործունակությունը»,- ասել է Հ. Ավագյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նա կարևորել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թ.-ին վերոնշյալ դաշինքի նախագահության ստանձնումը և ոլորտային համագործակցությունը, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունն աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավակարգավորումների մշակման գործընթացում։

Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ՝ միգրանտ աշխատողների (այդ թվում` ՀՀ- ից արտագնա աշխատանքի մեկնածների) աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների աշխատանքային տեսչությունների միջև արագ արձագանքման համատեղ մեխանիզմների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի վերջին Հայաստանը ստանձնել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) 2021թ.-ի նախագահությունը: Դաշինքի լիիրավ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

 
 

 


 

Իրազեկման աշխատանք՝ մարզային բժշկական կազմակերպությունների ղեկավարների համար

ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը Վանաձորի ԲԿ-ում սեմինար- իրազեկում են իրականացրել` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։

Միջոցառումն իրականացվել է Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ։

Սեմինարին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները։