
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի և գրասենյակի իրավաբան-խորհրդատու Սյուզաննա Ծատուրյանի միջև, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Տեսչական մարմինների բարեփոխումների իրականացման աշխատանքներում։
Քննարկվել են Տեսչական մարմնի ձեռքբերումները, օրենսդրական և առկա այլ խնդիրներ։ Պայմանավորվել են ԱԱՏՄ վերահսկողական լիազորությունների շրջանակներում տնտեսավարողների շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ և համագործակցել նաև այլ ձևաչափերով։












