ԱԱՏՄ ստուգայցը՝ Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում:

Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի արդյունքում արձանագրել են դիմակ չկրելու երևույթներ:

ԱԱՏՄ տարծքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։

 

Տեսչական մարմինը շարունակում է COVID-19-ը վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է COVID-19-ը վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները։

Այս համատեքստում  Տեսչական մարմինը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Օքսֆամ ՄԲ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ տեղեկատվական թերթիկներ է  պատրաստել և տպագրել, որոնք կնպաստեն ազգաբնակչության իրազեկվածության բարձրացմանը։

Թերթիկներում ներկայացվում են կանխարգելման պարտադիր պահանջները՝

  • Պարտադիր կրել դիմակ,
  • Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
  • Խուսափել այլ անձանց հետ սերտ շփուﬓերից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
  • Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արﬓկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),
  • Օգտագործված անձեռոցիկն ու դիմակը անﬕջապես նետել կափարիչի ոտնակային կառավարմամբ աղբարկղ,
  • Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով և այլն։

Միաժամանակ, ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները Առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով դրանց չպահպանման մասով ստացված ահազանգերի հետքերով։