ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է COVID-19-ը վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները։
Այս համատեքստում Տեսչական մարմինը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Օքսֆամ ՄԲ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ տեղեկատվական թերթիկներ է պատրաստել և տպագրել, որոնք կնպաստեն ազգաբնակչության իրազեկվածության բարձրացմանը։
Թերթիկներում ներկայացվում են կանխարգելման պարտադիր պահանջները՝
Միաժամանակ, ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները Առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով դրանց չպահպանման մասով ստացված ահազանգերի հետքերով։