Տեղի է ունեցել ԱԱՏՄ ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։

Հակոբ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը, կարևորել է երկխոսության հարթակի դերը։

Օրակարգում՝ 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված տարեկան պլանային ստուգումների արդյունքների ու հաճախ հանդիպող խախտումների ներկայացումն ու քննարկումն էր։

Ներկայացվել է նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները։ Քննարկվել են գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում։

Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ոլորտում Տեսչական մարմնի կատարած աշխատանքն ու պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը։

Մասնակիցները կարևորել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթը, նշելով, որ այն օգտակար է և դեղերի ոլորտի կազմակերպությունների, և ազգաբնակչության համար։

Մասնակիցներ՝

Տեսչական մարմնի ղեկավար՝ Հակոբ Ավագյան,

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Սուրեն Ամիրյան,

Դեղեր շրջանառության վերահսկողության վարչության պետ՝ Նելլի Թովմասյան,

Որակի վարչության պետ Թագուհի Հակոբյան,

Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար՝ Գագիկ Գրիգորյան,

Երևանի տարածքային կենտրոնի Դեղերի վերահսկողության վարչության պետ՝ Նարեկ Կարապետյան:

  1. ՀՀ ԱՆ «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն՝ Լիլիթ Ղազարյան,
  2. «Արփիմեդ»ՍՊԸ  որակի կառավարիչ՝ Անի Նազարյան,
  3. «Ռիխտեր-Լամբրոն» Հ/Ձ, ՍՊԸ տնօրեն՝ Արմեն Դավթյան,
  4. «Լիկվոր» ՓԲԸ Մարքետինգի բաժնի տնօրեն՝ Վարդան Մկրտչյան։

     

Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևանում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները:

Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը:

Դեղի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատերի որոշ սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Թեոֆարմա Իմպորտ», «Էսկուլապ», «Ֆարմպրոեկտ», «Վագա-Ֆարմ», «Լամբրոն-Ֆարմիմպէքս», «Առգո-Ֆարմ», «Սմայլ Ֆարմ» ՍՊ ընկերություններին 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատերի որոշ սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի մարտի 02-ի թիվ 0105019821 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատեր (50), պլաստիկե տարայում Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, Սլովենիա՝ բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա՝ դեղաձևն արտադրող, փաթեթավորող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա (Սլովենիա)-ի դեղի  ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն հետևյալ սերիաներում.

KB8320, KC2523, KK8558, KC2524, KK8555, KC6118, KB8318, KC2520, KF8919

Դեղի հետկանչն իրականացնողներին հանձնարարվել է սույն կարգադրագիրը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում մշակել հետկանչի պլան և այն համաձայնեցման ներկայացնել Տեսչական մարմին, ընթացքի, իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.ampharmacy@hlib.am հասցեներով, ինպես նաև հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։