Բացառել որեւէ ռիսկ՝ տարեկան ստոգումների գործընթացքում․ ստուգումներին առնչվող հանձնարարականներ են տրվել

 

Տարեկան ծրագրով նախատեսված պլանային իր ստուգումները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն սկսել է։ Դրանք այս փուլում ընթանում են, մասնավորապես, դեղերի եւ աշխատանքային անվտանգության ոլորտներում։

Ստուգումների պատշաճ անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր են քննարկվել Շիրակի եւ Լոռու մարզերը սպասարկող ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում, ուր այսօր աշխատանքային այց էին կատարել ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Հախվերդյանը։

Սուրեն Ամիրյանը մեկնարկած եւ անցկացվելիք ստուգումների ընթացքին առնչվող հանձնարարականներ է տվել։ «ԱԱՏՄ տարեկան ստուգումները լինելու են ուղեցուցային եւ առաջին անգամ անցկացվելու են կառավարության հաստատած ստուգաթերթերով, ուստի ոլորտային ստուգումների գործընթացում հարկ է բացառել որեւէ խախտում կամ կոռուպցիոն ռիսկ, լրջագույնս հետեւել ուղեցույցով հաստատված կարգին, ստուգումներն անցկացնել օրենքով ԱԱՏՄ-ին տրված լիազորությունների սահմանում»,-շեշտել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը։

Համավարակով պայմանավորված՝ ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը հետաձգվել էր։ Սակայն ներկայում խնդիր է դրված տարեկան ծրագիրն իրականացնել պատշաճ եւ ժամանակին։

Այսօրվա աշխատանքային քնննարկման ժամանակ ամփոփվել են նաեւ համավարակի տարածումը կանխելու նպատակով Հյուսիսային տարածքային կենտրոնի իրականացրած լայնածավալ ստուգայցերի արդյունքները։ Այս ստուգայցերը, որպես այպիսին, լուրջ փորձառություն էին ստուգում իրականացնող մասնագիտական խմբերի համար՝ նկատել է Ամիրյանը։

 

Ի՞նչ պատկեր է գրանցել ԱԱՏՄ թեժ գծի զանգերի վիճակագրությունն արտակարգ դրության շրջանում

Երկրում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։

☑️Արտակարգ դրության սկզբին՝ ապրիլին, ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված զանգերի թիվը։ Իսկ արդեն մայիսին ապրիլի համեմատ թեժ գծի զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։
☑️ԱԱՏՄ վիճակագրությունը փաստում է՝ ամեն ամիս քաղաքացիների հարցադրումներն ունեցել են որոշակի օրինաչափություն։ Մարտին առավելապես հետաքրքրվել են երկիր մուտք գործելու ընթացակարգերով, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ԱԱՏՄ աշխատանքներով՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերի արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացում եւ այլն։

Ապրիլից արդեն զգալիորեն աճել է հետաքրքրությունը պարետի սահմանած հակահամաճարակային կանոնների, դրանց խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցների, կասեցումների վերաբերյալ։ Քիչ չեն եղել զանգերը տնտեսավարողներից, որոնք, փորձելով բարեխղճորեն պահպանել կանոնները, հանգամանորեն հետաքրքրվել են դրանցով։
Սահմանված նորմերի մասին տնտեսավարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսից արդեն զանգերը նվազել են։ Օգոստոսին՝ հանգստի շրջանում, դրանք մեծապես առնչվել են մարզասրահներում, հյուրանոցներում, լողավազաններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, աղմուկին։

☑️Պայմանավորված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ԱԱՏՄ նոր լիազորություններով` գնալով ավելի մեծ թիվ են կազմում աշխատանքային իրավունքին առնչվող բողոքներն ու հարցադրումները։
☑️ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են յուրօրինակ զանգեր ևս․ համառ բողոք՝ ինտերնետի բացակայությունից, նեղսրտած լինելու պատճառով հոգեբանական աջակցության կարիք։ Ինքնամեկուսացած քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ով պետք է թափի տան աղբը։ Մի շրջան տեխնիկական վրիպակի պատճառով վարորդական իրավունքի ստացման բազմաթիվ հարցումներ ԱԱՏՄ-ին էին ուղղվում։ Գիշերային զանգերից մեկով էլ քաղաքացին ահազանգել է, որ փորձում են իր բնակարան ներխուժել։

Տեսչական մարմինների ստուգումներ

Ամփոփ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

06.09.2020-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

06.09.2020-ի դրությամբ իրականացվել է 79094 ստուգում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին