azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Բացառել որեւէ ռիսկ՝ տարեկան ստոգումների գործընթացքում․ ստուգումներին առնչվող հանձնարարականներ են տրվել

 

Տարեկան ծրագրով նախատեսված պլանային իր ստուգումները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն սկսել է։ Դրանք այս փուլում ընթանում են, մասնավորապես, դեղերի եւ աշխատանքային անվտանգության ոլորտներում։

Ստուգումների պատշաճ անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր են քննարկվել Շիրակի եւ Լոռու մարզերը սպասարկող ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում, ուր այսօր աշխատանքային այց էին կատարել ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Հախվերդյանը։

Սուրեն Ամիրյանը մեկնարկած եւ անցկացվելիք ստուգումների ընթացքին առնչվող հանձնարարականներ է տվել։ «ԱԱՏՄ տարեկան ստուգումները լինելու են ուղեցուցային եւ առաջին անգամ անցկացվելու են կառավարության հաստատած ստուգաթերթերով, ուստի ոլորտային ստուգումների գործընթացում հարկ է բացառել որեւէ խախտում կամ կոռուպցիոն ռիսկ, լրջագույնս հետեւել ուղեցույցով հաստատված կարգին, ստուգումներն անցկացնել օրենքով ԱԱՏՄ-ին տրված լիազորությունների սահմանում»,-շեշտել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը։

Համավարակով պայմանավորված՝ ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը հետաձգվել էր։ Սակայն ներկայում խնդիր է դրված տարեկան ծրագիրն իրականացնել պատշաճ եւ ժամանակին։

Այսօրվա աշխատանքային քնննարկման ժամանակ ամփոփվել են նաեւ համավարակի տարածումը կանխելու նպատակով Հյուսիսային տարածքային կենտրոնի իրականացրած լայնածավալ ստուգայցերի արդյունքները։ Այս ստուգայցերը, որպես այպիսին, լուրջ փորձառություն էին ստուգում իրականացնող մասնագիտական խմբերի համար՝ նկատել է Ամիրյանը։

 



Վերադառնալ