Սեմինար՝ Տեսչական մարմնում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում 2024 թվականի հոկտեմբերի 30-ին անցկացվել է իրազեկման սեմինար՝ տնտեսավարող սյուբեկտների թվով 24 ներկայացուցիչների համար։

Սեմինարը վարել են տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանն ու աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչները։

Մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝

  • Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները,
  • Կարգապահական տույժերի տեսակները և կիրառման կարգը,
  • Աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքերը։

Սեմինարի ընթացքում պատասխանել են նաև մասնակիցների բազմաթիվ հարցերին:

  

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական սեմինարը՝ Տեսչական մարմնում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 17-ին իրականացվել է իրազեկման սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի բնագավառում իրականացվող վերահսկողությունը և առավել հաճախ արձանագրված խախտումները» թեմայով։

Սեմինարն անցկացրել են Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Վարչության պետ Արա Մկրտչյանը սահիկաշարով ներկայացրել է հետևյալ թեմաները՝

  • Ստուգումների պլանավորումը և ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը,
  • Ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացը,
  • Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի դրույթները,
  • Աշխատողների անվտանգությունը և առողջությունը։

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել են

  • Աշխատանքային իրավունքի բնագավառում առավել հաճախ արձանագրված խախտումերի վիճակագրությունը։

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները պատասխանել են նաև ներկաների հարցերին։

 
 

Ստուգաթերթերը շարադրվել են նոր խմբագրությամբ

ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 1650-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։

Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել են Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառում գործող ստուգաթերթերը։

Հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում https://www.hlib.am/checklists/