Տրվել է դեղերի հետկանչի կարգադրագիր

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 31.01.2025 թ.-ին տրվել է թիվ 0029 կարգադրագիր՝ «Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 2,5 մգ N30 (1×30) բլիստերում դեղի G0280T (պիտանիության ժամկետ՝ 31.10.2026թ.) և G029L8 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2026թ.) դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից  2025 թվականի հունվարի 29-ի թիվ 01/393-25 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  ՀՀ-ում գրանցված մի շարք դեղի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ի համար Մերկ Հելթքեյր ԿԳաԱ (Գերմանիա) արտադրության որոշ դեղերի ներմուծողներին միջնորդ կազմակերպությունների կողմից տրամադրված հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում բնօրինակներին։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերության կասկած անհրաժեշտ է դադարեցնել  վերոնշյալ դեղերի շրջանառությունը։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից։

Իրազեկման սեմինար՝ Կապանի գեղեցկության սրահների աշխատակիցների համար


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները, Կապանի բաժնի պետ-տեսուչ Արտեմ Այվազյանի գլխավորությամբ, 2025 թվականի հունվարի 23-ին իրազեկման սեմինար են անցկացրել Կապան քաղաքի գեղեցկության սրահների տնօրենների և աշխատակիցների համար։

Սեմինարի թեման՝ Գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոնների», ՀՀ կառավարության 27.03.2003թ. N347-Ն որոշման պահանջները»։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել է տնտեսավարող սուբյեկտի 11 ներկայացուցիչ:

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին:


ԱԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված հարցերն էին՝

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում.

2. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում.

3. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման քննարկում և հաստատում.

4. Այլ հարցերի քննարկում:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել 2024 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Նախագծին հավանություն տալուց հետո քննարկվել և հաստատվել է նաև տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը:

Ամփոփելով նիստը` Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ: