Տեսչական մարմինն իրազեկում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։

Մասնավորապես՝

  • Ուժեղացնել հակահամաճարակային ռեժիմը (ջերմային ռեժիմի պահպանում, ընթացիկ ախտահանում, դիմակների օգտագործում),
  • Բուժանձնակազմի կողմից աշխատանքի ժամանակ օգտագործել միանվագ դիմակներ` փոխելով 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,
  • Ախտահանել սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդի շրջապատի առարկաները և միջավայրը, իսկ հիվանդասենյակները, միջանցքները, ընդհանուր օգտագործման վայրերը, միջամտությունների աշխատասենյակները ենթարկել խոնավ մաքրման օրը 2-3 անգամ՝ ախտահանիչ նյութերի օգտագործմամբ,
  • Իրականացնել հիվանդասենյակների, շենքի լավ օդափոխում օրը մի քանի անգամ 8-10 րոպե տևողությամբ և ուլտրամանուշակագույն ճառագայթում,
  • Իրականացնել սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների հետ շփվող անձնակազմի շրջանում կանխարգելիչ միջոցառումներ (պատվաստում):
  • Իրականացնել բնակչության շրջանում քարոզչական աշխատանքներ (հատուկ ուշադրություն դարձնելով գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և հիվանդների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին)։

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված, հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024   թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի  N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութ յուններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։ Մասնավորապես՝

Նախադպրոցական ուսումնական հաստատություններին.

  • Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին,
  • Իրականացնել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը,
  • Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել,
  • Ամեն օր օդափոխել տարածքը, խմբերում օդափոխությունը կատարել միայն երեխաների բացակայության ժամանակ,
  • Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով:
  • Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները,
  • Պահպանել խմբային մեկուսացումը, սահմանափակել երեխաների միջխմբային շփումները
  • Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ,
  • Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով։

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին.

  • Սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում հաստատությունում ապահովել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը միջին բուժաշխատողի կողմից,
  • Հայտնաբերված հիվանդ երեխաներին և ուսուցչական անձնակազմին անմիջապես տեղափոխել բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել երեխայի ծնողին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ երեխային տուն ուղեկցելու համար,
  • Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխել դասամիջոցներին, իսկ դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարել սենքերի միջանցիկ օդափոխություն,
  • Հաստատության սենքերում ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանները,
  • Կատարել սենքերի ամենօրյա խոնավ մաքրում, առնվազն օրը երկու անգամ։

Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2024 թ-ին ստացված զանգերի թիվ` 7824


Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ 2024 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 7824 զանգ և 118 Ֆեյսբուքյան հարցում, 2572 զանգով ավելի 2023 թվականի 5252 զանգի համեմատ:

«Թեժ գծով» ստացված զանգերի բաշխումն ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 3541 (45%),
  • Բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտում՝ 335 (4%),
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 104 (1 %),
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 106 (2%),
  • Տեղեկատվություն՝ 2272 (29%),
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 1465 (19%),
  • Առաջարկ՝ 1։