Տեսչական մարմինը հորդորում է պահպանել հիգիենիկ և հակահամաճարակային կանոնները


Սուր շնչառական վարակների ակտիվ սեզոնով պայմանավորված՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել հիգիենիկ և հակահամաճարակային կանոնները: Մասնագետները հաճախակի այցելում են կրթական հաստատություններ, հետևում իրավիճակին: Այս պահին հիվանդացությունը մի փոքր նահանջել է:

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Հրապարակվել են Տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

Հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝

  • 2025 թվականի գործունեության տարեկան ծրագիրը,
  • 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։

2025 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել 877 ստուգում, 861 տնտեսավարողների մոտ՝ ըստ հինգ  ոլորտների, որոնցից` 831 բարձր ռիսկայնությամբ, 4 միջին ռիսկայնությամբ և 42 ցածր ռիսկայնության։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/։

 

 

 

Սլավիկ Սարգսյանի աշխատանքային այցն Արմավիրի մարզ

Տեսչական մարմնի ղեկավարի  մարզային այցելությունները շարունակվում են։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը խորհրդակցություն են անցկացրել մարզային բուժհաստատությունների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և մասնագիտական ստորաբաժանումների պետերը։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը, կարևորել է նման հանդիպումը՝ ընդգծելով, որ քննարկումների, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աշխատանքային մի շարք բացթողումներ։

Հանդիպման ընթացքում Սլավիկ Սարգսյանն ընդգծեց գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային աշխատանքների կարևորությունը և հորդորեց խստագույնս ապահովել համապատասխան սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները, մասնավորապես՝ դիմակների պարտադիր կրելը բուժանձնակազմի և այցելուների կողմից։ Միաժամանակ, Տեսչական մարմնի ղեկավարը կարևորեց բժիշկների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով, դեղատոմսերի դուրս գրման հարցը։

Խորհրդակցությունից հետո մասնակիցները շրջայց են կատարել Արմավիրի բժշկական կենտրոնում, ծանոթացել առողջապահական պայմաններին, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ՝ պատասխանելով նրանց կողմից հնչեցված հարցերին։