Իրազեկման սեմինար՝ ՀՀ ԱՆ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 97-Ն հրամանով սահմանված պահանջների վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հերթական իրազեկման սեմինարը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 97-Ն հրամանով սահմանված պահանջների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ փոփոխություն է կատարվել նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 48-Ն հրամանում։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության բժիշկ-համաճարակաբաններ Արմենուհի Ներսիսյանը և Ժանետա Պետրոսյանը։

Բժշկական կազմակերպությունների չորս տասնյակից ավելի ներկայացուցիչներին մասնագետները թեմատիկ ներկայացման միջոցով ծանոթացրել են հրամանին, կատարված փոփոխություններին։

Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։

 

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ մարտի 14-19-ը, իրականացրել են ընդհանուր 1043 ստուգայց, արձանագրել՝ 6 խախտում, տվել 4 նախազգուշացում, կայացրել տուգանքի 1 որոշում։

Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց`

1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածության ներկայացում և հավանության արժանացում։

2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու հարցի քննարկում և հավանության արժանացում։

3. Այլ հարցեր։

Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցերին։