Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները և տեսչական մարմնի գործառություները՝ սեմինարի թեմա

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը մասնակցել է «ՀՀ աշխատանքային օրենսգիրք. սպասվող փոփոխություններ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին. կառուցվածքն ու գործառություները» թեմայով սեմինարին:

Այն նախաձեռնել էր «Սոլիդարիթի սենթր» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։

Սեմինարի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, դրանում նախատեսված փոփոխությունները:

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողական գործառույթները, ոլորտի ստուգումների համար նախատեսված և կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու «Գործք» ՍՊ ընկերությունը սերտ կհամագործակցեն

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և «Գործք» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել։

Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

  • տեղեկատվության փոխանակում,
  • տեսչական մարմնի գործունեության լուսաբանում,
  • պետություն-հասարակություն հետադարձ կապի ապահովում,
  • աջակցություն հասարակության լայն շերտերին Տեսչական մարմնի հաշվետվողականությունն ապահովելու հարցում,
  • տեսչական մարմնի կողմից գործատուներին և աշխատողներին հետաքրքրող հարցերին տրված խորհրդատվությունների հանրայնացում,
  • «Գործք» ամսագրում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հատուկ անվանական էջի տրամադրում:

Հուշագրի նպատակը աշխատանքային իրավունքի և աշխատանքի անվտանգության պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին հանրային ներուժի ներգրավումը, պետություն-մասնավոր ընկերություն-աշխատող հարաբերություններում գործընկերային վստահելի համագործակցության ձևավորումն է։

Հանդիպում-քննարկում՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Տեսչական մարմնի ղեկավարի և Տեսչական մարմնի գործունեության ոլորտների՝ առողջապահական և աշխատանքի, գլխադասային հանձնաժողովների նախագահների հետ։

Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է Տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքները, քննարկվել են այն օրենսդրական բացերը, որոնք խնդիրներ են առաջացնում վերահսկողական աշխատանքներ իրականացնելիս պրակտիկ դաշտում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները կազմակերպել պարբերաբար՝ անդրադառնալով առանձին ոլորտային խնդիրներին։