ԱԱՏՄ-ում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներն ընդունել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Անդրեաս Գուտիին։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնին վերապահված բժշկական, կոշտ կենցաղային և վտանգավոր թափոնների  վերահսկողության իրականացման մեխանիզմները, արծարծվել են ոլորտային այլ հարցեր։

ԵՏՀ փորձագետ՝ Անդրեաս Գուտին հետաքրքրվել է դիմում-բողոքների բնույթից, ընթացակարգից, խնդրի լուծման ուղիներից, տեսչական ստուգումներից։

Հանդիպումը կայացել է ԵՏՀ կողմից նախատեսվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակներում։

ԱԱՏՄ-ում միջազգային գործընկերների հետ քննարկվել է տեսչական կարողությունների զարգացումը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրավերով՝ առկա և հեռավար հանդիպում է կազմակերպվել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության ներկայացուցիչների միջև:

Հանդիպման նպատակն էր աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում դոնոր և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող աջակցությունների, ծրագրերի համադրումը։

Քննարկվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում տեղ գտած էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի ներդրման հարցը, դրա տեխնիկական աջակցության հնարավոր լուծումները:

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել, որ գործընկերներ կազմակերպություններն աջակցություն են ցուցաբերում աշխատանքի վերահսկողության ոլորտում տեսչական կարողությունների զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

 
 

Միջազգային փորձագետի հետ հանդիպում՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ԱԱՏՄ) աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Սիլվի Էյմարդի և Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությունների մասնագետների միջև։

ԱԱՏՄ ներկայացուցիչները փորձագետ Սիլվի Էյմարդին ծանոթացրել են Տեսչական մարմնի գործունեությանն ու վերահսկողության ոլորտներին։

ԵՏՀ փորձագետը հետաքրքրվել է տեսչական ստուգումներով, ստուգման մեթոդներով և հիմքերով, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությանն ու աշխատանքային պայմաններին առնչվող հարցերով։

Հանդիպումը կայացել է ԵՏՀ կողմից նախատեսվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակներում։