Հերթական հանդիպումը՝ «Միասին նպաստենք ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակում

Առցանց հարթակում կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հերթական հանդիպումը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորել է համագործակցությունը և ծրագրի շրջանակներում ներկայացված առաջարկները, որոնք հետագայում կարող են օգտակար լինեն քաղաքակություն մշակող մարմիններին։Հանդիպման ժամանակ ներկայացվել է «Աշխատանքի տեսչության համակարգի գնահատումը ՀՀ-ում» զեկույցը։

ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի տևողությունը 3․5 տարի է։

 

Սեմինար-վերապատրաստում՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի աշխատակիցների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է սեմինար-վերապատրաստում՝ Տեսչական մարմնի գլխամասի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի աշխատակիցների համար։

Ոլորտի իրավական ակտերը, սահմանված նորմերն ու դրանց կիրարկման ընթացքն այսօրվա սեմինարի ժամանակ ներկայացրել է Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության բժիշկ-համաճարակաբան Ռոբերտ Մելիքյանը։

Ներկա է եղել նաև ՏԵսչական մարմնի որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ աշխատակիցները քննարկել են նաև ամենօրյա աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծման ուղիները։

«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում՝ կայացել է առցանց աշխատաժողով


«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, կայացել է առցանց աշխատաժողով։

Աշխատաժողովի  ընթացքում քարտեզագրվել և սահմանվել են հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտում առավել ռիսկային ենթաոլորտները։

Նշենք, որ ծրագրի տևողությունը 3․5 տարի է։ Ֆինանսավորում է ԱՄՆ-ի Աշխատանքի դեպարտամենտը։