Ավարտվեց՝ տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառի տեսուչների՝ վերապատրաստման դասընթացը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառի տեսուչների՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» խորագրով վերապատրաստման դասընթացն ավարտվեց։

Ընդհանուր առմամբ, ԱԱՏՄ գլխամասից և մարզային կենտրոններից արտագնա դասընթացներին մասնակցել է 50-ից ավելի աշխատող։

Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ Տեսչական մարմնի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի համագործակցության հուշագրի շրջանակներում։

  

Տեսչական մարմնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։

Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

Մասնակցել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի իրավական ակտերն ու փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները։

Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։

 

Փոփոխություն՝ Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ


ՀՀ կառավարության ապրիլի 7-ի նիստում N 433 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Ըստ այդմ՝ փոփոխություն է կատարվել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում (18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն մեծահասակների և խառը տիպի պոլիկլինիկայում Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 3 հավելվածի N 3.10 ստուգաթերթում՝ համաձայն հավելվածի:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Մանրամասները՝ հղումով

https://bit.ly/3rd8zep