Իրազեկման սեմինար՝ Հյուսիսային տարածքային կենտրոնում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ տարեկան ստուգումներին ընդառաջ, տարածքային կենտրոնում անցկացվել է իրազեկման սեմինար։

Սեմինարն անցկացրել  է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

Սեմինարին մասնակցել են Լոռու մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, ներկայացուցիչները, ինչպես նաև Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն ու մասնագետներ։

Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է 2023 թվականին բժշկական կազմակերպություններում ստուգումների ընթացքում կիրառվող իրավական ակտերը, ծխախոտի և փոխարինիչների նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, ծանոթացրել է նաև ՇՄԶ հավաստագրման տրամադրման կարգի ստուգումներին։

Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը պատասխանել է նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

  

 

 

Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ. ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոն


Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են  իրազեկման սեմինարները։

Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր սեմինար-իրազեկում են անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ ներկայացուցիչների համար։

ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։

Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

 
 

Եռակողմ աշխատանքային հանդիպում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում


Աշխատանքի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, փետրվարի 9-ին կայացել է եռակողմ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Աշխատանքի միջազգային կազմակերպության VX Soft Limited ընկերության ներկայացուցիչներ։

Քննարկման թեման՝ Տեսչական մարմնի  օրենքով լիազորված վերահսկողական գործառույթները ժամանակակից թվային գործիքների միջոցով իրականացնելու, դրանք նախագծելու և ներդնելու ծրագիրն էր։

Գործընկերները ներկայացրել են էլեկտրոնային համակարգի ձևավորման և ներդրման մանրամասները՝ առավելությունները, արդյունավետությունն ու օգտավետությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործիքի ներդրման առաջարկի շուրջ ծավալված քննարկման համար՝ նշելով, որ յուրաքանչյուր համագործակցություն, որն ուղղված է մարմնին աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն՝ ողջունելի է և ընդունելի։

Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան։