Բուտիկներ, առեւտրի եւ ատամնաբուժական կենտրոններ․ ԱԱՏՄ կողմից կասեցումները հաջորդում են ուժեղացված ստուգայցերին

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երւեանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով:

Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի հանդեպ։ Զուգահեռ՝ կասեցվել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ստուգայցի ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են մի շարք թերություններ և խախտումներ․ մասնավորապես, նկատվել են կուտակումներ, բացակայել են գծանշումները, ոչ պատշաճ են իրականացվել ախտահանման և ջերմաչափման աշխատանքները, բացակայայել են իրազեկման թերթիկ-պաստառները և այլն։

24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։ Վերջինների թիվը զգալի է կասեցվող տնտեսավարողների ցանկում․ դրանց հիմնական խախտումներն առնչվում են ախտահանմանը, մանրէազերծմանը և թափոնների վերացմանը։

Պարետի վերջին որոշումներում նկատվում է կասեցումների ավելացում անհատ ձեռնարկատերերի հանդեպ։ Սա վկայում է, որ խոշոր տնտեսավարողների մոտ խախտումները նկատելիորեն նվազել են։ Նույնի մասին են վկայում նաև տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները։

Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչները նաև խորհրդատվություն են տրամադրում՝ կրկնակի խախտումները բացառելու նպատակով։ ՀՀ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար․ խախտումների դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։

 

ԱԱՏՄ-ն Արթիկում եւ Գյումրիում կասեցրել է կարի խոշոր արտադրությունների գործունեությունը

Գյումրիում եւ Արթիկում երկու օրում կասեցվել է կարի 4 արտադրամասի գործունեություն՝ «Սաստեքս», «Սվեստեքս», «Չեխարմինվեստ» եւ «Վոլիում գրուպ», ընդ որում առաջին երկուսը՝ 72 ժամով։

Նախորդիվ՝ ՀՀ օդափոխվող տարածքում կազմակերպելու պահանջները թերի են կատարվել, աշխատանքային արտահագուստի եւ սեփական հագուտի համար առանձին հանդերձապահարաններ չեն նախատեսվել, կորոնավիրուսի կանխարգելման պատասխանատու չի եղել։

Մեծաթիվ աշխատողներ ունեցող կարի այս արտադրություններում կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելման նպատակով հաստատված նորմերի պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի հանրային առողջապահական ռիսկերը կանխելու տեսանկյունից։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

Կասեցումներ՝ Տավուշի մարզում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային ստորաբաժանման աշխատակիցները դիտարկումներ են անցկացրել Իջևանի և Դիլիջանի մեծածախ ու մանրածախ առեւտրի ոլորտում, արտադրական տարածքներում և գեղեցկության սրահներում: Ինչ հիմնական խախտումներ են արձանագրում ԱԱՏՄ մասնագետները:

Մանրամասները՝ տեսանյութում: