«Պրոմ տեստ» լաբորատորիա, Աջափնյակ վարչական շրջանի «Կայզեր» սուպերմարկետ, «Նատալի ֆարմ» դեղատուն: Սրանք այսօր Երեւանում եւ մարզերում կասեցված մի քանի տասնյակ տնտեսվարողների շարքում են

Միայն լաբորատորիայում ԱԱՏՄ մասնագետները 4-ից ավելի խախտում են հայտնաբերել: Լաբորատորիան փակ կլինի 24 ժամ:

ԱԱՏՄ մասնագետները վկայում են՝ նախորդ ամսվա համեմատ խախտումներ թույլ տված ընկերությունների թիվը նկատելի նվազել է, եթե նախկինում ամեն 3-րդ տնտեսվարողի վերաբերյալ էր կասեցման միջնորդություն ուղարկվում Պարետատուն, ապա հիմա ամեն 10-րդի:

Խախտումները շարունակում են մնալ նույնը՝ գծանշումների բացակայություն, մարդկանց կուտակումներ, թերացումներ ջերմաչափման գործընթացում.

#Առաջինալիքի անդրադարձը:

Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև մեկ լաբորատորիայի աշխատանքը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Երևանի Ավան վարչական շրջանում։ Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։ Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։

Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները։ Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

 

ԱԱՏՄ-ն այսօր մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզում

Տնտեսվարողների կողմից խախտումները նվազել են, բայց կան պարետատան կողմից սահմանված կանոնների չկատարման նույնիսկ կրկնախախտումների դեպքեր։
Մանրամասները՝ տեսանյութում: