Իրազեկման հերթական սեմինարն անցկացվել է Կապան քաղաքում

2025 թվականի հուլիսի 18-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից իրազեկման հերթական սեմինարն անցկացվել է Կապան քաղաքում։

Միջոցառումն անցկացրել են Կապանի բաժնի պետ-տեսուչ Արտեմ Այվազյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետ Մարատ Անտոնյանն ու փորձագետ Համեստ Համբարձումյանը։

Սեմինարն անցկացվել է շինարարական կազմակերպությունների 11 ներկայացուցիչների համար։ Մասնակիցներին ներկայացվել են ոլորտի ռիսկերը, ինչպես նաև ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրական ակտերի պահպանման անհրաժեշտությունը։

Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև մասնակիցների հարցերին։

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝

բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։

📌Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է

  • ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
  • անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
  • տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
  • ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։

Կոչ ենք անում բոլոր գործատուներին

  • ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
  • ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
  • խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։

Հիշեցնում ենք, որ Տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։

Տեսչական մարմնի և «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ միջև ստորագրվել է հուշագիր

 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա»  հասարակական կազմակերպության գլխավոր նախագահ Հերմինե Թովմասյանը 2025 թվականի հուլիսի  17-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առանջնորդվելով օրենսդրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքներով, և հատկապես ամբողջականության սկզբունքով, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ գործունեությունը, վերահսկողությունը և հետադարձ կապի ապահովումը՝ սույն հուշագրի ստորագրմամբ ստեղծում է փոխգործակցության այնպիսի հարթակ, որը լավագույն կերպով կապահովվի պետություն- հասարակություն հետադարձ կապը։

Հուշագրի ստորագրմամբ Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպության կողմից իր անդամ հանդիսացող հաշվապահական հաշվառման գրասենյակների աշխատակիցներին և հաճախորդներին իրազեկում ոլորտում օրենսդրական փոփոխությունների և նախագծերի մասին։

  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-ի փորձագետների կողմից ոլորտի իրավական ակտերի նախագծերի  ուսումնասիրություն և արդյունքում ձևավորված մասնագիտական կարծիքի տրամադրում,

  • ՀՀ ԱՌՈՋԱՊԱՀԱԿԱՆ և ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ գործառույթների շրջանակներում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»  ՀԿ-ի կողմից իր անդամ հաշվապահական հաշվառման գրասենյակների միջոցով իրավակիրառ պրակտիկայում ձեռնարկատիրական  գործունեությանը խոչընդոտող օրենսդրական  խնդիրների հավաքագրում, քննարկում, բարելավող առաջարկների մշակում և ներկայացում։

  • ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ և ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ մասնագետների  և  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»   ՀԿ-ի անդամների կողմից համատեղ հանդիպումների, թեմատիկ լսումների, աշխատանքային քննարկումների, սեմինարների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպում՝ իրազեկման և ոլորտին առնչվող խնդիրների վերհանման նպատակով։

Այս հուշագրի ստորագրումը կարևոր է գործընկերային հարաբերությունների խորացման, համատեղ նպատակների իրագործման և փոխադարձ վստահության ամրապդնման գործում։