Տեսչական մարմնի ղեկավարին ընդունել է Լոռու մարզպետը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մարզային այցերը շարունակվում են։ Մայիսի 7-ին Տեսչական մարմնի ղեկավարը  աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում։ Սլավիկ Սարգսյանին հյուրընկալել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, աշխատանքային իրավունքի, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր։

Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են բարձրացրել աշխատանքային իրավունքների, համատեղության կարգով և արտաժամյա աշխատանքի, աշխատանքային պայմանագրերի հետ առնչվող խնդիրների վերաբերյալ և այլն:

Լոռու մարզպետը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել են ամբողջացնել բարձրացված խնդիրները՝ սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին ներկայացնելու և լուծումներ գտնելու համար:

Որից հետո Սլավիկ Սարգսյանը եղել է նաև Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում, հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր։

Մանրամասները՝ հղմամբ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է․․․


Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացել աշխատանքից,

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է  կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում)։

Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝

info@hlib.am էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

Հորդորում  ենք խստագույնս պահպանել ՀՀ օրենքները, տվյալ դեպքում՝  ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները։

Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ։ Տեսչական մարմնի ղեկավարին ընդունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի պատասխանատուները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարները քննարկել են՝ աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու գործատուներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ անդրադարձ է կատարվել առողջապահական ու կրթական հաստատությունների գործունեությանն ու սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի կնքմանը, մի շարք աշխատանքային ու տեղային հիմնախնդիրների, ինչպես նաև կարևորվել է քաղաքացիների կողմից բարձացվող հարցերը։

Որից հետո Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի Գյումրու բաժնում։ ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։