Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

—————————
Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։

Սլավիկ Սարգսյանի աշխատանքային այցը՝ Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոն։

ԱԱՏՄ ղեկավարը տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել Հարավային տարածքային կենտրոնի նորանշանակ պետ Հովսեփ Առաքելյանին, շնորհավորել նրան նշանակման առթիվ և  մաղթել արդյունավետ աշխատանք։

Սլավիկ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Գագիկ Խոսրովյանին՝ վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

Տեսչական մարմնի ղեկավարը խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը կներդնի բոլոր հնարավորությունները տարածքային կենտրոնի առջև դրված խնդիրները լուծելու և առավելագույնն անելու համար։

Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին, քննարկվել են տարածքային կենտրոնի առջև դրված խնդիրները և դրանց իրականացման վերաբերյալ հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։

 
 

Իրազեկման սեմինար՝ Էջմիածնի բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի մասնագետները իրազեկման հերթական սեմինարն անցկացրել են Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում։

Ներկաներին ողջունել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը և Էջմիածնի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը։

Բուժանձնակազմի շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների՝ համաճարակաբանների, ինֆեկցիոնիստների համար սեմինարն անցկացրել է Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Արման Աղիկյանը։ Թեման՝ «Սանիտարահիգիենիկ անվտանգություն և համաճարակաբանական ներկա իրավիճակը»։

Տեսչական մարմնի մասնագետը ներկայացրել է համաճարակաբանական վիճակն Արմավիրի մարզում, ինչպես նաև անդրադարձել հանրային առողջապահության ոլորտում իրազեկման միջոցառումների անհրաժեշտությանը։ Մանրամասն քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով  հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները, ոլորտում գործող իրավական ակտերը, սահմանված նորմերն ու դրանց կիրարկման ընթացքը։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բուժանձնակազմի բարձրացրած հարցերին։