ԱԱՏՄ տեսուչների կարողությունների հզորացման հերթական դասընթաց

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ մարտի 15-ին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ԱԱՏՄ տեսուչների կարողությունների հզորացման հերթական դասընթացը։ Միջոցառմանը մասնակցել են ԱԱՏՄ կենտրոնական ապարատի և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչները, իրավական աջակցության ստորաբաժանման մասնագետները։

Բացման խոսքով հանդես են եկել Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ԱՄԿ ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը։ Սլավիկ Սարգսյանը ողջունել է ներկաներին Տեսչական մարմնի նոր վարչական շենքում հյուրընկալվելու առթիվ, շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Հերթական վերապատրաստման դասընթացն անցկացրել են ԱՄԿ Աշխատանքի միջազգային չափորոշիչների աշխատանքային իրավունքի գծով մասանգետ Միրանդա Ֆայերմանը, ԱՄԿ մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Լալա Ասլիկյանը, ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Դասընթացների արդյունավետության գնահատման նպատակով անցկացվել է մինչդասընթացային և հետդասընթացային գնահատում։ Կայացել է նաև հարց ու պատասխան, քննարկում։

Ամփոփիչ խոսքով հանդես են եկել Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և ԱՄԿ մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Լալա Ասլիկյանը։

Ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ անցկացվելու են Տեսչական մարմնի բոլոր տարածքային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։

Աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնում

Մարտի 14-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը և կենտրոնական ապարատի մասնագիտական վարչությունների պետերը։

Սլավիկ Սարգսյանը աշխատակիցներին ներկայացրել է մարտի 11-ին Տեսչական մարմինների ղեկավարների՝ 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցի արդյունքում ՀՀ վարչապետի կողմից արձանագրված սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է լինեն Տեսչական մարմինների գործունեության հիմքում։

Տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարին զեկուցել են կատարված աշխատանքները, կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ կապված ստուգումների, վարչական վարույթների և դատական լսումների հետ։

Սլավիկ Սարգսյանը առաջնահերթությունների շարքում ընդգծել է կանխարգելիչ գործունեությունը, որպես տեսչական մարմնի գործառույթների իրականացման առաջնային միջոց՝ իրազեկման սեմինար-դասընթացների հաճախակի անցկացման անհրաժեշտությունը և սահմանել հստակ ժամանակացույց։

ԱԱՏՄ ղեկավարը աշխատանքային քննարկման ժամանակ պատասխանել է աշխատակիցների հարցերին, տվել հանձնարարականներ, սահմանել կատարման ժամկետներ։

Խնդրում ենք խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև փորձաքննության ավարտը

2024 թվականի մարտի 05-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 05.03.2024թ-ի թիվ 01/1148-24 գրության և կից ներկայացված թիվ 01CA24 փորձաքննության եզրակացության համաձայն «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի Հանկուկ Կորուս Ֆարմ Քո., ՍՊԸ, 78 Դաեպունգսանդան-ռո, Դաեսո-մյեոն, Էումսեոնգ-գուն, Չունգչեոնգբուկ-դո Աստերիա ՍՊԸ-ի համար դեղի A00101 սերիան չի ենթարկվել փորձաքննության օրենքով սահմանված կարգով և ՀՀ-ում օրինական ներմուծված լինելու վերաբերյալ բացակայում են համապատասխան տվյալներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների բազայում։

Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ, հանգամանքները պարզվում են։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերության կասկած՝ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի A00101 սերիան հնարավոր է կեղծված է, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև փորձաքննության ավարտը։