«Միասին ուժեղ ենք» խորագրով աշխատանքային քննարկում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը մասնակցել է «Միասին ուժեղ ենք» խորագրով աշխատանքային քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։

Քննարկման բանախոսներն են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Ներկայացվել է աշխատանքային իրավահարաբերություններում առկա իրավիճակը, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները։ Կարևորվել է ոլորտի շահագրգիռ կառույցների համագործակցությունը։

Մայիսի 1-ն Աշխատավորների միջազգային օրն է

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շնորհավորում է Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Տեսչական մարմինը` որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ մաղթում է արժանապատիվ ու անվտանգ աշխատանք, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ:

Խաղաղ ու ստեղծարար աշխատանք բոլորիս։

Եղեք գնահատված ու պաշտպանված, առողջ և անվտանգ։