
2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է իրականացնել 800 թեմատիկ ստուգում` 712 տնտեսավարող սուբյեկտի մոտ։ Դրանցից՝ 656-ը բարձր, 104 -ը՝ միջին և 40-ը՝ ցածր ռիսկայնությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել է 253 հանձնարարագիր տնտեսավարող սուբյեկտներում թեմատիկ ստուգում և վերստուգում իրականացնելու համար, որից 174-ը՝ ստուգում և 79-ը՝ վերստուգում։
2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով՝ 1-ին եռամսյակի համար նախատեսված 175 տնտեսավարող սուբյեկտներից՝ միայն 1 տնտեսավարող սուբյեկտում ստուգման հանձնարարագիր չի հրապարակվել՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության դադարեցման հիմքով։
Թվային տվյալներն՝ ըստ ոլորտների.
- Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ ստուգում՝ 41, վերստուգում՝ 25,
- Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ ստուգում՝ 0, վերստուգում՝ 3,
- Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտ՝ ստուգում՝ 42, վերստուգում՝ 7,
- Աշխատանքային իրավունք՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման ոլորտ՝ ստուգում՝ 91, վերստուգում՝ 44։
Տրվել է 64 կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին:
Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոց ընդունվել է 159 որոշում՝ տույժ նշանակելու մասին, ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 165․593․695 դրամի տուգանք։