azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն

2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է իրականացնել 800 թեմատիկ ստուգում` 712 տնտեսավարող սուբյեկտի մոտ։ Դրանցից՝ 656-ը բարձր, 104 -ը՝ միջին և 40-ը՝ ցածր ռիսկայնությամբ։

Հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել է 253 հանձնարարագիր տնտեսավարող սուբյեկտներում թեմատիկ ստուգում և վերստուգում իրականացնելու համար, որից 174-ը՝ ստուգում և 79-ը՝ վերստուգում։

2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով՝ 1-ին եռամսյակի համար նախատեսված 175 տնտեսավարող սուբյեկտներից՝ միայն 1 տնտեսավարող սուբյեկտում ստուգման հանձնարարագիր չի հրապարակվել՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության դադարեցման հիմքով։

Թվային տվյալներն՝ ըստ ոլորտների.

Տրվել է 64 կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին:

Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոց ընդունվել է 159 որոշում՝ տույժ նշանակելու մասին, ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 165․593․695 դրամի տուգանք։



Վերադառնալ