Տեսուչների վերապատրաստման սեմինարները շարունակվում են

Տեսուչների վերապատրաստման սեմինարները շարունակվում են: Քննարկման թեմաներն են` «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի դրույթները, մասնավորապես, պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման գործում Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացումը և դրանց շարունակական կատարելագործումը։

Սեմինարավարների կողմից ներկայացվել են ոլորտի միջազգային և ներպետական օրենսդրության կիրարկման մեխանիզմներն ու առանձնահատկությունները։

Երկօրյա սեմինարին մասնակցում էին Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և մարզային կենտրոնների աշխատանքային իրավունքի վերահսկողության ստորաբաժանումների տեսուչները, պետերը։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը ողջունել են ծրագրի փաստացի մեկնարկը, մասնակցել են մտքերի փոխանակման հարց ու պատասխանի քննարկումներին։

Կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման արտագնա դասընթացն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։



1003 ստուգայց՝ 2022 թ-ի մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում


1003 ստուգայց՝ 2022 թ-ի մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը հանրապետության ողջ տարածքում շարունակել են վերահսկողական աշխատանքները՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը տնտեսավարողների մոտ։

Արձանագրվել է 4 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել է ՎԻՎ արձանագրություն։ 5 տնտեսավարողի տրվել է նախազգուշացում, կայացվել է տուգանքի 1 որոշում։

Հրանտ Պապիկյանը մասնակցել է «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի մեկնարկին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը մասնակցել է «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի մեկնարկին:

Այն նախաձեռնել են «Օքսիջեն» հիմնադրամն ու «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը:

Ծրագրի նպատակն է՝

— խթանել կանանց նպաստավոր պայմաններով աշխատանքի հասանելիության գործընթացը,

— նպաստել խոցելի խմբերի կին աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը,

— նվազեցնել խոչընդոտները և բարելավել հանրային քաղաքականությունը, օրենսդրական կարգավորումները և գործընթացները՝ տնտեսությունում կանանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով։

Պետական հաստատությունների ներկայացուցիչների, արհմիությունների, քաղհասարակության եւ շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ծրագրերը:

Տեղի է ունեցել հարց ու պատասխան։