Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզպետարանում


ՀՀ Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝  մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատողների համար։

Սեմինարը վարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։

Նկատի ունենալով մարզի բժշկական կազմակերպություններում ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում արձանագրված սանիտարական նորմերի խախտումները և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի առաջարկը մասնագետներին ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով հաստատված սանիտարական նորմերը։

Քննարկվել են նաև Բժշկական թափոնների անվտանգ գործածության համար սահմանված կետերը, ինչպես նաև պահպահման հետ կապված այլ հարցեր։

Սեմինարին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի բուժօգնության և կրթության վարչության պետերը, ՀՎԿԱԿ-ի մասնագետներն ու բժշկական թափոնների հեռացմամբ զբաղվող «Էկոլոգիա» ՍՊ ընկերության պատասխանատուն։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։

Իրազեկման սեմինար՝ ստոմատոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։

Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

Մասնակցել է Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի նախագահ Լազեր Եսայանը, Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և Իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանը։

Սեմինարին ներկա են եղել ստոմատոլագիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող շուրջ 40 կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի իրավական ակտերն ու փաստաթղթաշրջանառության հետ կապված հիմնախնդիրները։

Հաջորդել է հարց ու պատասխան, ակտիվ քննարկում։

Սեմինարն իրականացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակում։


Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է սահմանամերձ համայնքներում խմելու ջրի զննման աշխատանքներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ կարևորելով խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ մասնակցել է ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող խմելու ջրի զննման աշխատանքներին։

Զննումն իրականացվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում։