Ստուգայցեր՝ Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների տնտեսավարողների մոտ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։ Այսօր Covid-անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների տնտեսավարողների մոտ։

Կատարվել է 168 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 6 խախտում, այդ թվում՝

  • 109 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 1 խախտում,
  • 5 գրասենյակային տարածք՝ 1 խախտում,
  • 19 դեղատուն՝ 0 խախտում,
  • 35 տրանսպորտ՝ 4 խախտում։

Ստուգայցեր ՀՀ մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 123 ստուգայց։ Արձանագրվել է 68 խախտում։

Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։ Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։


ԱԱՏՄ մասնագետները մասնակցել են արդյունաբերողների և գործարարների միության նախագահության առցանց նիստին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության առցանց նիստին։

Տեսչական մարմնի մասնագետները ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնների հանդեպ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթները, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների մասով (ԱՆ 65-Ն հրաման)։

ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին։