Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 85 տնտեսավարողների մոտ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 85 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝

◾ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 39,

◾ դեղատներ՝ 9,

◾ գրասենյակային տարածքներ՝ 1,

◾ տրանսպորտ՝ 35։

Ստուգայցեր՝ Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան, Սիսիան, Աբովյան, Արտաշատ, Արարատ եւ Էջմիածին քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 216 ստուգայց։

Արձանագրվել է 18 խախտում։

Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան, Սիսիան, Աբովյան, Արտաշատ, Արարատ եւ Էջմիածին քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։

Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

 

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողով

2021 թ․ սեպտեմբերի 22-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը (մասամբ՝ առցանց)։

Դաշինքի նախագահող երկիրն այս տարի Հայաստանի Հանրապետությունն է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բացման խոսքում բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի համագործակցությունը։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակներում ոլորտային համագործակցությունը, մասնավորապես՝ որպես կարևոր հարթակ, որը մշտապես փորձի փոխանակման միջոցով և տարբեր այլ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերի համար։ Այս իմաստով, ոլորտային համագործակցության շրջանակներում կարևորում ենք նաև հասարակական կազմակերպությունների և սոցիալական գործընկերների՝ տարբեր ֆորմատներով ներգրավվածությունը՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների մշակման գործընթացում։ Դաշինքի շրջանակներում հանդիպումներն ու քննարկումները երկրներին հնարավորություն են տալիս իրազեկված լինելու տարածաշրջանի երկրներում աշխատանքի տեսչությունների կողմից իրականացվող գործունեությանը, ինչպես նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին»,- ասել է նախարարը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ 2011թ-ից գործող Դաշինքի հիմնական նպատակներից է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակումը, առաջ եկող գլոբալ մարտահրավերներին միասին դիմակայելն ու նոր բարեփոխումներ ներդնելը:

«Համավարակով պայմանավորված մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Մենք ստիպված ենք լինում արագ արձագանքելու համավարակով պայմանավորված նոր կանոններին, խնդիրներին, պաշտպանելու աշխատողների իրավունքներն ու շահերը: Ինքներս ևս փոփոխություններ ենք իրականացրել և դեռ իրականացնում մեր տեսչական գործառույթներում, կանոնակարգերում, առավել օպերատիվ և պատշաճ ներկայանալի լինելու, մեր երկրներում արարող վարձու աշխատողների կողքին լինելու համար»,- ընդգծել է Հակոբ Ավագյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել է Դաշինքի անդամների գործունեությունը, նախանշվել հետագա անելիքները, քննարկվել դաշինքի 2022թ. նախագահության հարցը։