
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց.
- Հավանություն տալ ԱԱՏՄ կառավարման խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 17-Լ որոշմամբ հաստատված՝ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելուն:
- ԱԱՏՄ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին առաջարկի քննարկում:
- ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում:
- ԱԱՏՄ-ի 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում:
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։
ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունների և գործունեության կատարողականների գնահատման տեղեկատվությունը։
Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։

