azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էր 4 հարց.

  1. Հավանություն տալ ԱԱՏՄ կառավարման խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 17-Լ որոշմամբ հաստատված՝ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելուն:
  2. ԱԱՏՄ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին առաջարկի քննարկում:
  3.  ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում:
  4. ԱԱՏՄ-ի 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում:

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։

ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունների և գործունեության կատարողականների գնահատման տեղեկատվությունը։

Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։




Վերադառնալ