Ուժեղացված ստուգայց՝ Վանաձորի հանրային տրանսպորտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժինը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակը համատեղ Covid-19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողություն են իրականացրել Վանաձորի հանրային տրանսպորտում։

Ստուգվել է շուրջ 30 միկրոավտոբուս։ Ստուգման պահին 10 ավտոբուս երթևեկել է գերբեռնված։ Կանգնած ուղևորներն իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք։ Միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, նրանց պարտադրվել է կրել դիմակ, ովքեր իրենց մոտ չեն ունեցել՝ իջեցվել են տրանսպորտային միջոցից։

Որոշ միկրոավտոբուսներում ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել. վարորդներին տրվել է զգուշացում։

Իրազեկման սեմինար՝ Տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։

Սեմինարը կկայանա օգոստոսի 31-ին, ժամը 15:00-ին։

Հրավիրվում են բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ բուժական գծով տեղակալները։

Գրանցվելու համար խնդրում ենք դիմում ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Ստուգայցեր՝ Երևանում և մարզերում

Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել Երևան, Գավառ, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքներում։