ԱԱՏՄ. Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Այսօր իրականացվել է ընդհանուր 68 ստուգայց, որից 35-ը՝ հանրային տրանսպորտում (արձանագրվել է 8 խախտում), 32-ը՝ ոչ պարենային առևտրի կետերում, 1-ը՝ դեղատանը։ Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ։

Իրազեկման սեմինար՝ գործատուների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ գործատուների համար նախաձեռնել են իրազեկման սեմինարների շարք։

Անդրանիկ սեմինարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին ՀԱԳՄ դահլիճում։

Սեմինարը վարել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը:

Սեմինարի ընթացքում Ալվարդ Արշակյանը ներկայացրել է տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները և դրանց պահանջները բավարարելու տարբերակները, պատասխանել է ներկաների հարցերին։

Սեմինար-խորհրդատվությունները կլինեն շարունակական։

 

Աշխատանքային շրջայց՝ «Զվարթնոց»-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ համատեղ, շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը ծանոթանալու նպատակով։