ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ գործատուների համար նախաձեռնել են իրազեկման սեմինարների շարք։
Անդրանիկ սեմինարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին ՀԱԳՄ դահլիճում։
Սեմինարը վարել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը:
Սեմինարի ընթացքում Ալվարդ Արշակյանը ներկայացրել է տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները և դրանց պահանջները բավարարելու տարբերակները, պատասխանել է ներկաների հարցերին։
Սեմինար-խորհրդատվությունները կլինեն շարունակական։