Հրատարակվել է «Աշխատանքային իրավունք. Կարմիր գծեր, որոնք չպետք է հատի գործատուն» ձեռնարկը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության միջև կնքված հուշագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել է «Աշխատանքային իրավունք. Կարմիր գծեր, որոնք չպետք է հատի գործատուն» ձեռնարկը։

Ձեռնարկում ներկայացված են ստուգաթերթերի հետ կապված իրավակարգավորումները, երեխաների աշխատանքային իրավունքները, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների աշխատանքային իրավունքները, օտարերկրացի աշխատողների իրավունքներն ու մի շարք այլ հարցեր։

Ձեռնարկը՝ այստեղ (word), (PDF)

Մարզային տարածքային կենտրոնների մասնագետները շարունակում են վերահսկողական աշխատանքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները շարունակում են Քովիդ-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները։

ԱԱՏՄ տեսուչները ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել Վանաձոր, Տավուշ, Գավառ, Աբովյան, Արմավիր և Մեծամոր, Մեղրի, Կապան Գորիս, Սիսիան քաղաքներում։ Ստուգվել են բանկեր, գրասենյակներ, դեղատներ, առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։

Խախտումների արձանագրման դեպքում տրվել են հանձնարարականներ։


 
 

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում և մարզերում շարունակում են վերահսկողական աշխատանքները։

Ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանման հարցերն են։