Ջրի անվտանգության հարցը՝ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում

Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ջրի որակի ապահովման նկատմամբ վերահսկողությունը մշտապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է։

2020 թվականին՝ ռազմական դրությամբ պայմանավորված, ջրի անվտանգություն նկատմամբ վերահսկողությունն առավել խստացվել է,  հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել են առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգեր։

Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոնների պահանջներին։ Համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջացած վթարային իրավիճակների կամ տեխնիկական շեղումների դեպքում, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն կազմակերպությունը, որն իրականացնում է ջրամատակարարման համակարգի շահագործումը, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել շեղումների վերացման ուղղությամբ։ Հայտնաբերված շեղումների դեպքում՝ ջրի որակը նորմի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվում է կարգադրագիր։

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Տեսչական մարմնի աշխատանքի վերահսկողություն ոլորտի տեսուչները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը։

Առցանց հանդիպումը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնակցել են նախարարության և  տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ։

Ուղեցույցը կազմել է փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը, որի վերջնական տարբերակը նախատեսվում է կիրառել, որպես գործիք ԱԱՏՄ աշխատանքի տեսուչների համար։

Մարդկանց հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը թրաֆիքինգի տեսակ է։  Դրա մեջ ներգրավելու գործում այսօր բարենպաստ միջավայր է ստեղծում նաև համացանցը, որը լայն հարթակ է կեղծ հայտարարությունների տարածման համար։ Աշխատանքի հրապուրիչ առաջարկներով հեշտությամբ կապ են  հաստատում պոտենցիալ զոհերի հետ՝ ներքաշելով թրաֆիքինգի գործընթացում։ Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում արձանագրվում են աշխատանքի կեղծ առաջարկներ, որոնց բնորոշ է․

  • Արտերկրում բարձր վարձատրվող աշխատանք,
  • Մեծ, անիրատեսական եկամուտ,
  • Պարզ աշխատանքի դիմաց բարձր վարձատրություն,
  • Անվճար տեղափոխման և կացության ապահովում,
  • Աշխատանքային փորձի, լեզուների իմացություն պահանջի բացակայություն։

Ամեն տարի Հայաստանում գրանցվում են անձի աշխատանքային շահագործման դեպքեր։ Ըստ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալների, 2020թ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախապատրաստվել է 15 նյութ։ Բոլոր գործերով տուժողները և կատարողները ՀՀ քաղաքացիներ են:

ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկում են Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում։

Ուղևորափոխադրող որոշ ընկերությունների վարորդներ շարունակում են չպահպանել հակամաճարակային կանոնները։ Արձանագրված դեպքերով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։

Հանրային տրանսպորտային միջոցներում դիտարկվում են ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։