Ստուգայց՝ Վանաձոր քաղաքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ստուգայցով եղել են Վանաձորի դպրոցներում, ազգային արխիվի Լոռու մասնաճյուղում, Վանաձորի սգո սրահներում և առևտրի կենտրոններում։

Դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ստուգայցի արդյունքում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել  Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

  
 
 

 

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը


Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական օգնության և սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։

Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Օրակարգում ընդգրկված հարցերի ներկայացմանը հետևել է հարց ու պատասխան, ձևավորվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն քաղաքականություն մշակող մարմին։

Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել համագործակցություն այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն և պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։

Հաջորդ նիստը կլինի արտագնա։ Այն կանցկացվի «Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն»-ում։

Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիեիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության ավագ մասնագետ Աննա Կասպարյանը։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետներից ներկա են եղել բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն», Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը։

  
  
  

Աշխատանքային իրավունք. Աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառ

2020թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի  վերաբերյալ, որից  4-ը մահվան ելքով։

  • 2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ,
  • 1դեպք՝ շինարարության ոլորտ,
  • 1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։

Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել  է  28 մարդ։

  • Ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6,
  • Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։

2020  թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։

Տեսչական մարմինը  մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։