ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցը՝ Օձուն խոշորացված համայնքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում, դեղատներում, բանկերում, փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինհրապարակներում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։

Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։

 
 

Իրազեկման հանդիպումների շարքն ավարտվեց, հաջորդիվ՝ կրկնայցերն են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։

Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։

Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Բաժանվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։

Հաջորդիվ՝ ստուգայցերի միջոցով կազմակերպություններում կդիտարկվի Covid անվտանգության և ջեռուցման նորմերի պահպանումը:


։

Մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը

Երեկվանից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը, որը Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով, սահմանահատման ժամանակ ներկայացնել այն և անխոչընդոտ մուտք գործել երկիր։