Ստուգայցեր՝ Վանաձորի փակ արտադրական տարածքներում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձորում գործող կահույքի արտադրամասերում, կահույքի մասնագիտացված խանութ-սրահներում և սուպերմարկետներում: Կազմակերպություններում դիտարկվել է Covid-անվտանգության հաստատված նորմերի պահպանումը։

Տեսչականի մասնագետներն արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

 
 

ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում

Դպրոցներ, գրասենյակային տարածքներ, հյուրանոցներ, վարսավիրանոցներ, առևտրի կետեր. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցը եղել է Կապան և Սիսիան քաղաքների նշված կազմակերպություններում։ 

Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։

Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, առկա են եղել  ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։

ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարկաններ չեն տրվել։

 

 

Ստուգայց՝  Գյումրի քաղաքի թանգարաններում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների հերթական ստուգայցն անցկացվել է Գյումրի քաղաքում։ Covid-անվտանգության նորմերի պահպանումը, մասնավորապես, դիտարկվել է քաղաքի հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում։

ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին:

Ստուգայցերի ժամանակ ԱԱՏՄ տեսուչները դիտարկում են Առողջապահության նախարարի  17-Ն հրամանով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։