ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների հերթական հանդիպումը կայացել է Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ։

Համավարակի կանխարգելմանը միտված միջոցառումների շարունակականությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները նշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության սահմանված նորմերի մասին։

Տրվել են նաև համապատասխան ցուցումներ։

Քննարկում՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված ԱԱՏՄ աշխատակիցների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում՝ գլխամասի վարչության մասնագետների և տարածքային ստորաբաժանումների՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 և 2010 թթ. ընդունված 06-Ն և 21-Ն հրամանով սահմանված սանիտարական նորմերի պահպանման, դրույթների ճիշտ մեկնաբանման, ընդհանուր մոտեցում ցուցաբերելու հարցերը։

Առանձնացվել են հատուկ ուշադրության կարիք ունեցող հարցերը։ Տարածքային ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

  

ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, գրասենյակային տարածքներում և մանրամեծածախ առևտրի կենտրոններում։

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։

Տեսչական մարմնի մասնագետները նաև իրազեկել ու հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։