Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի գործարկմանն ընդառաջ տրվում են վերջին տեխնիկական կարգավորումները

Հարթակի ստեղծման գործընթացում ներգրավված կողմերն այսօր քննարկել են կայքի աշխատանքին և հայտերի ընդունմանն առնչվող հարցեր։

www.employeeprotect.am կայքը մատչելի է, պարզ և հասանելի։ Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրները, ընդունել, քննել աշխատողների կողմից ներկայացված անանուն հայտերը և ապահովել դրանց ընթացքը։

Դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով վերջինիս IP հասցեն։ Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։

Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո ստանում է ծածկագիր՝ հետևելու հայտի ընթացքին։

Աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ դիմում-բողոք կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում կամ պարզապես ունեն բարեփոխման առաջարկ։

EmployeeProtect.am առցանց հարթակը նորարական տեղեկատվական կայք է ժամանակակից ծրագրային լուծումներով, հասանելի՝ համակարգչով և բջջայինով։ Հարթակի հիմնական նպատակն է ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը երկրում։

Ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

 

 

 

 

 

 

 

 

Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է


Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝

📌հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։
Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

✅Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989:

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

• Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։
• Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

• Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

✅ Նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:

• Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից:

Մանրամասները՝ կից իրազեկման թերթիկներում՝