Ստուգայցեր՝ Կապանում և Սիսիանում

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերի պահպանումը դիտարկվում է ամենատարբեր ոլորտներում՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, բանկեր, գրասենյակներ, գեղեցկության սրահներ, բշժկական հիմնարկներ եւ այլն։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-ն որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է, այլապես սահմանվում են տուգանքներ։
Ռազմական դրության շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերը շատ ավելի մեծ կարեւորություն ունեն․ ամուր սահմանը սկսվում է առողջ թիկունքից։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը՝ Գյումրիում.

ի՞նչ նորմեր կան կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատանքային անվտանգ մթնոլորտ կազմակերպելու համար
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի Գյումրիի բաժինն այսօր դիտարկել է անվտանգության կանոնների պահպանումը բանկերում, արտադրական հաստատություններում և մանրածախ առևտրի կետերում:
Առավել հանդիպող խախտումներից են՝ թերի են լրացվում ջերմաչափման եւ ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, որոշ տնտեսավարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։
Երբեմն խախտվում է ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետը:
ԱԱՏՄ-ն հերթական անգամ տեղեկացնում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատանքային անվտանգ մթնոլորտ կազմակերպելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է.
• Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար:
• Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
• Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ:
• Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան։
• Անձնական և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ:
• Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր։ Իսկ եթե ախտանիշերն ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ ԱՆ և ապահովել աշխատակցի մեկուսացումը։
• Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

Շարունակական ստուգայցեր՝ կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաներում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում՝ դիտարկելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
Այդ նորմերն ամրագրված են նշված հրամանի 8-րդ հավելվածում։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման, ներհիվանդանոցային վարակման կանխարգելմանը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում։
Լաբորատորիաների համար սահմանված են չափորոշիչներ, որոնք և խստորեն դիտարկվում են ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի ընթացքում:
Նշված հրամանով, սահմանվում է, մասնավորապես, որ բժշկական կազմակերպություն դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից մշտապես կիրառվում են կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր։
Վերջիններս ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով, իսկ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով։