ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Արցախում է ԱԱՏՄ աշխատակիցների խումբը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Արցախում է ԱԱՏՄ աշխատակիցների խումբը՝ փոխօգնության կարգով մի շարք աշխատանքներում ներգրավվելու հանձնարականով։

Ավագյանը գործուղվել է Արցախ ՀՀ վարչապետի որոշմամբ։

Տեսչականի թիմն Արցախում, ի թիվս այլ աշխատանքների, նաեւ հերթապահություն եւ վերահսկողական աշխատանք է իրականացնում կամավորաբար հավաքագրված դեղերի պահեստների, դրանց պահպանման պայմանների ու ժամկետերի նկատմամբ, ինչպես նաեւ հումանիտար օգնություն է բաժանում ապաստարաններում գտնվողներին։

Հանձնարարված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչը

‼️Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե ցանկանում ենք, որ՝

📌Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը,

📌Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ բուժում,

📌Տնտեսությունը շարունակի բնականոն աշխատանքը՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,

ապա ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար, այն է՝ խստորեն հետևենք հակահամաճարակային կանոններին։

Այս օրերին պետք է լինենք ծայրահեղ կարգապահ և ուշադիր, կրենք դիմակ, պահպանենք առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանենք ձեռքերը և զերծ մնանք անհարկի շփումներից:

Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
Կանխե՛նք կորոնավիրուսի տարածումը,
Ամուր պահե՛նք մեր թիկունքը,

Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։

Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր

 

❗️❗️❗️ Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր՝
📞 Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114
📞 Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003
📞 Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503
📞 Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777
📞 Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով
📞 Հայաստան-Արցախ ելք-մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար զանգահարել՝ +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով
📞 Արցախից ժամանած քաղաքացիների փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ)
📞 Երեխաները կարող են կրթություն ստանալ ժամանակավոր կեցության վայրի ամենամոտ գտնվող դպրոցում` առանց փաստաթղթերի ներկայացման
📞 Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425
📞 Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 660054 հեռախոսահամարը