ԱԱՏՄ լիազորությունները՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում

ԱԱՏՄ լիազորությունները՝ բնակչության սանիտարահամաճարակային
անվտանգության ապահովման ոլորտում ներառում են՝
ա. տնտեսավարող սուբյեկտների կողմից (բացառությամբ սննդամթերքի և ոչ պարենային արտադրանքի անվտ
անգության բնագավառների օրենսդրության պահանջների) բնակչության սանիտարահամաճարակային անվտա
նգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ու ս
անիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողության իրականացումը,
բ. վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավոր
ումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը)
և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառո
ւմների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը,
գ. վերահսկողության շրջանակներում սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտությու
ններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումների իրականացումը,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ա
պահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման վերաբերյալ
իրավասու մարմիններ առաջարկություն ներկայացնելը,
ե. նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկված անձանց օրենքով սահմանված դեպքերում
և կարգով աշխատանքի չթույլատրելու մասին որոշման կայացում,
զ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարգադրագիր տալը, ախտահանման, միջատների կամ կրծողնե
րի ոչնչացման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ վարակիչ հիվանդությունների օջախներում, որտ
եղ առկա են վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայ
մաններ,
է. իր իրավասության շրջանակներում պետական սահմանի անցման կետերում սահմանային բժշկասանիտարա
կան հսկիչ կետերի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների կազմակերպումը,
ը. մարդու կյանքին և առողջությանն էական վտանգ սպառնացող խախտումների արձանագրման արդյունքում օ
րենքով սահմանված դեպքերում և կարգով ուսումնական և կրթական հաստատությունների, առողջապահական
և մշակութային օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին կարգադրագիր տալը՝ մինչև սանիտարակ

ան նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խ
ախտումները վերացնելը,
թ. իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված դեպքերում և կարգով խմելու, կենցաղային, տնտես
ական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագի
ր տալը,
ժ. բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը,
ժա. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաք
ականության ձևավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետ
ական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը,
ժբ. սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկան
ց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի ա
նվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացումը և դրանց առաջացմ
ան, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերման և հակահամաճարակային միջոց
առումների կազմակերպման աշխատանքներում համագործակցությունը,
ժգ. վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև
տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը և վերահսկողության ապահովման նպատակով ան
հրաժեշտ առաջարկությունների մշակումը.

Որո՞նք են ԱԱՏՄ նպատակներն ու խնդիրները

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության բնագավառի
իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և
աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և
աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումն է:
Տեսչական մարմնի խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության
ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝
ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի
կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի
պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների
իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական
օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատողների անվտանգության ապահովման,
առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։

ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել անվտանգության կանոնների պահպանումը երկրում

Երեւանում եւ մարզերում շարունակվում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։

Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման եւ ջերմաչափման, դրանց գրանցամատյանների վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման, դիմակների պատշաճ կրման կանոնները։

Դեղատներում, փակ արտադրություններում, բանկերում խախտումների առավել փոքր թիվ է նկատվում։

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը եւ մանրէազերմանը։
Ստեղծված իրավիճակում հատուկ ուշադրություն է դարձվում հյուրանոցներին եւ հյուրատներին։

Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության ավելացումը եւ թեժ գծով ստացվող ահազանգերը` ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։